Բացել լրահոսը Փակել լրահոսը
61816098_1030504873810288_8132363684115644416_n
A A
Քաղաքականություն

«Մարտի 1-ի սպանությունների մասին բոլորի մոտ շոկային ֆոն է եղել, հիմա նոր, ընդգրկուն փուլ է տեղափոխվել». ԲՀԿ-ական

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով  ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին, նշեց, որ ցանկացած տեսակի բռնություն չի կարող արդարացնել երեւույթը։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ շեշտեց, որ օրենքի առջեւ բոլորն են հավասար եւ տեղի ունեցածը պետք է այդ տիրույթում դիտարկել։

Իվետա Տոնոյանը կարծում է , որ   Մարտի մեկի հետ կապված կամ հասարակության մեջ մեծ հնչեղություն ստացած գործերը պետք է հրապարակային լինեն։

Այո, մարտի մեկի դեպքերի հետ կապված գտնում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է բացահայտվի։ Այդ  օրերի սպանությունների մասին բոլորի մոտ շոկային ֆոն է եղել, հիմա նոր, ընդգրկուն փուլ է տեղափոխվել եւ մենք հույս ունենք, որ ամբողջ ծավալով կբացահայտվի գործը»,- ասաց տիկին Տոնոյանը։