A
A
Աբովյանում ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է. լրացված
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյան քաղաքի թիվ 29/20 ընտրատեղամասում, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, ժամը 18:24-ի դրությամբ 1884-ից քվեարկել է 700-ը։

Ժամը 16:11-ի դրությամբ, 29/07 ընրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Ալլա Եգանյանի փոխանցմամբ, 1391-ից քվեարկել է 422 ընտրող։

Աբովյան քաղաքի 29/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Խաչատուր Սալարձորցյանի խոսքով՝ ժամը 15. 00-ի դրությամբ, 1642 ընտրողից ընտրություններին մասնակցել են 360-ը։

29/03 ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղար Արմինե Պետրոսյանի փոխանցմամբ՝ 1842 ընտրողից քվեարկել է 518-ը։
Ի դեպ վերջինս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կինն է։
