Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի մարզպետը վարչական ռեսուրս է կիրառում. Իվետա Տոնոյանը՝ բերման ենթարկվածներին ազատ արձակելուց հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
iveta

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի համակիրներից 4-ը,որոնք բերման էին ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ազատ են արձակվել։ 

  Նրանցից Ջիվան Զարգարյանը բերման էր ենթարկվել զենք պահելու կասկածանքով, սակայն 2,5 ժամ հետո բաց է թողնվել։ ԲՀԿ-ականները, որոնք սատարում էին այս թեկնածուին,  Աբովյանի ոստիկանության մոտ էին։
 
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան նշեց, որ ոստիկանության այս գործողությունների տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Նա նաեւ մեղադրում է մարզի իշխանություններին։
 
Նրա խոսքով՝ բազմաթիվ բողոքներ են ստացվել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի քայլերի հետ կապված, քանի որ վերջինս շրջում է ընտրատեղամասերով։