A
A
Ոստիկաները հետապնդել և բռնել են Աբովյան քաղաքում արագ երթևեկող մեքենայի վարորդին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։
Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի' Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։
Բախումից հետո «Հունդայի» վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան Բալահովիտ գյուղում բռնել ու բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։ Ստուգվել է 28-ամյա վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում քննություն է կատարվում։