Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0378
A A
Քաղաքականություն

ԲՀԿ և ՔՊ պատգամավորների Աբովյանում լինելը ճնշում է ընտրողներին. անկուսակցական թեկնածու (տեսանյութ)

Աբովյանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սասուն Գրիգորյանն ասաց, որ ընտրություններն ընթանում են խախտումներով: Մասնավորապես Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է խախտում իրականացնում՝ շրջելով ընտրատեղամասերում: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ քարոզչություն է իրակացնում, որն այսօր արգելված է։
 
Գրիգորյանն ընդգծեց, որ բացի այդ, ոստիկանական մեծ խմբերի առկայությունը փողոցներում, «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների Աբովյանում լինելն արդեն իսկ որոշակի ազդում է ընտրությունների վրա և ճնշում ընտրողներին։