Բացել լրահոսը Փակել լրահոսը
AIN
A A
Պաշտոնական

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել դին.ԱԻՆ

Հունիսի 9-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՀԷԿ-ի ջրամբարից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: