A
A
Վահագն Գեւորգյանը՝ Աբովյանի քաղաքապետ. ԿԸՀ-ի նախնական արդյունքները
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրություններից։
Համաձայն դրանց՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գեւորգյանը:
Նա ստացել է 8453 ձայն։
Նրա հիմնական մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը, ստացել է 8058 քվե:
Մյուս թեկնածուներից Սասուն Գրիգորյանը ստացել է 731 ձայն, Մանուկ Մկրտչյանը՝ 435 ձայն եւ Արթուր Ղազարյանը՝ 139 ձայն: