Ալափարսի բնակիչները փակել են ճանապարհը. լրացված
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակիչները փակել են դեպի Աղվերան տանող ճանապարհը։Նրանք բողոքում են ոռոգման ջրի պակասից։
«Ա1+»-ի հետ զրույցում Ալափարս համայնքի ղեկավար Արտակ Սարիբեկյանն ասաց, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորացել են տնկիները։
«Հիմա, ժողովուրդը խնդիր է ներկայացնում: Գյուղը երեք տեղից՝ Երևան-Սևան կասկադից օգտվելու հնարավորություն ունի: Երկու թևն ինքնահոս է, մեկը՝ վերջին տարիների կառուցված սինֆոնային համակարգով է, և այդ համակարգը չի աշխատում: Պատճառը չեն կարողանում պարզել: Իմ կարծիքով, դրա պատճառը կարող է լինել ջրատարի ցածր մակարդակը և սինֆոնի սխալ նախագիծը: Եվ գյուղի երևի 80 տոկոսը հենված է դրա վրա: Հիմա մենք պահանջում ենք, որպեսզի այդ սինֆոնային համակարգը փոխվի և դառնա ինքնահոս»,- ասաց Արտակ Սարիբեկյանը:
Վերջինս նշեց, որ իրենք լուծման ուղին առաջարկում են, անհրաժեշտ է միայն Կառավարության թույլտվությունը:
«Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը պատրաստակամություն է հայտնել, որ մենք մեր ուժերով այդ ամենը կկառուցենք, միայն՝ կառավարությունը թույլ տա: Եվ դրանից հետո ժողովուրդն էլ ջրի խնդիր չի ունենա»,- ասաց Արտակ Սարիբեկյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ ոռոգման ջրի բացակայությունը գյուղում հանգեցնում է նաև խմելու ջրի խնդրին: Վերջինիս խոսքերով՝ քանի որ գյուղի ռելիեֆը մի քիչ թեքություն ունի, և գյուղի ներքևի թաղերը խմելու ջրով ջրում են իրենց նորատունկ շիթիլները, որպեսզի դրանք չչորանան, այդ ամենի հետևանքով խմելու ջուրը չի բավականացնում:
Ալափարս համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ մինչև խնդիրը չլուծեն, ժողովուրդը ճանապարհը չի ցանկանա բացել: