Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը. Լիլիթ Մակունց
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուշագրավ հայտարարությանը:
«Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, և ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Խմբակցության ղեկավարը չցանկացավ որևէ հստակ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ՝ պատճառաբանելով, թե դա Սահմանադրական դրույթի հարց է, և ինքը, որպես օրենսդիրի ներկայացուցիչ ,չի կարող ավելին ասել:
Այդուհանդերձ, Լիլիթ Մակունցն ասաց. «Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնելու հետ կապված»:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ խմբակցության ղեկավարն ասաց, որ խմբակցությունում երբևէ նրա վերաբերյալ քննարկումներ չեն եղել: