Եվրոպական 2-րդ խաղեր. Հայաստանի բռնցքամարտիկները տարան առաջին հաղթանակները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկներն այսօր առաջին մենամարտերն անցկացրին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած Եվրոպական 2-րդ խաղերում։
Առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, որը 1/16 եզրափակիչ փուլում 4:1 հաշվով հաղթեց ռումինացի Ռոբերտ Ջիտարուին: 1/8 եզրափակիչում նա կմրցի իռլանդացի Կուրտ Ուոլկերի հետ։
91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հենրիկ Սարգսյանը մեկնարկային մարտում 1:4 հաշվով պարտվեց հոլանդացի Պետեր Մուլենբերգին, իսկ ահա գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը 3:2 հաշվով պարտության մատնեց բոսնիացի Դուշան Վելետիկին եւ մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Մուչահիտ Իլյասը։
Հայ բռնցքամարտիկներից այսօր ռինգ պետք է մտնեին նաեւ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, սակայն նրանք վիճակահանությամբ բաց թողեցին 1/16 եզրափակիչ մարտերը: Նրանք պայքարը կսկսեն 1/8-րդ փուլից: Այստեղ Գուրգեն Մադոյանի առաջին մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Լորենցո Սոտոմայորը, իսկ Արման Դարչինյանը կհանդիպի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկու հետ: