Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անգելա Մերկելը կրկին ցնցումներ է ունեցել պաշտոնական հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նա կրկին ջղաձգումներ է ունեցել, այս անգամ՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։ 

Կանցլերին ջուր են առաջարկել, սակայն նա հրաժարվել է։

Հիշեցնենք, որ Մերկելը ցնցումներ էր ունեցել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Դրանից հետո կանցլերը հայտարարել էր, որ իր վիճակի պատճառը ջրազրկումն է եղել։