A
A
Աղբամաններին հարակից տարածքը այրվել է նախքան մեր մեքենայի մոտենալը․ պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Հարգելի քաղաքացիներ, համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ պատկերված է մեր մեքենան՝ կանգնած այրվող տարածքի մոտ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցները մոտեցել են այս տարածքին, որպեսզի իրականացնեն մայթի աղբամաններից աղբի հեռացումը: Աղբամաններին հարակից տարածքը այրվել է նախքան մեր մեքենայի մոտենալը, և մեր աշխատակիցները որևէ կապ չունեն այդ իրավիճակի հետ»: