Պարզապես պատվաստվելով՝ կարող ենք կանխել քաղցկեղի մի քանի տեսակ. մասնագետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում հակապատվաստումային ալիքը Լոս Անջելեսից վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեպիլյանին զարմացնում է: Բժշկության պատմության մեջ, ըստ նրա, կարելի է երկու մեծագույն ձեռքբերում առանձնացնել՝ հակաբիոտիկներն ու պատվաստումները:
«Դա շատ վտանգավոր ալիք է, մենք փոքր երկիր ենք եւ կարող ենք մի քանի պատվաստումներով մեր փոքր երկիրը պաշտպանել: Վարակիչ հիվանդությունները, որոնց դեմ կարող ենք պատվաստվել, մինչեւ անգամ քաղցկեղ են առաջացնում: Այդ պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ, կոկորդի, մաշկի քաղցկեղ եւ այլն: Եւ պարզապես պատվաստվելով՝ այդ քաղցկեղը կարող ենք կանխել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վիգեն Սեպիլյանը:
Մասնագետի խոսքով՝ թյուր են այն կարծիքները, որ պատվաստումները կարող են աուտիզմ առաջացնել, բազմաթիվ գիտահետազոտություններ ցույց են տվել, որ այդ մտահոգությունները ճիշտ չեն: