A
A
Գեւորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսում: Մեր ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է հենց կիպրոսյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Գեւորգ Ղազարյանը մինչ այդ հանդես էր գալիս պորտուգալական «Շավիշում», որն անցած մրցաշրջանի արդյեւնքներով դուրս է մնացել երկրի բարձրագույն խմբից եւ ստիպված հրաժարվել է իր առաջատար խաղացողներից, այդ թվում նաեւ մեր ֆուտբոլիստից: