Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 3-ը հուլիսի. Հայաստանում պատրաստվում էին Սահմանադրության հանրաքվեին (տեսանյութ)

1995-ի հուլիսի 5-ին մեր երկրում առաջին գումարման ԱԺ ընտրություններն էին, որ զուգահեռվում էին Սահմանադրության հանրաքվեով։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանական 190 տեղից միայն 16-ը բաժին հասավ քաղաքական ընդդիմությանը, իսկ Սահմանադրությունն ընդունվեց։ ԿԸՀ ընդդիմադիր անդամները չեն ստորագրում Սահմանադրությունն ընդունված համարող ամփոփիչ արձանագրությունը՝ համարելով. որ խախտում է եղել։ Սահմանադրությունը կարող էր ընդունված համարվել, եթե դրա օգտին քվեարկեին ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելին։ Այդքան մարդ նույնիսկ քվեարկությանը չէր մասնակցել օրենքով սահմանված ժամկետում, եւ հենց ընտրական օրվա ընթացքում ԿԸՀ-ն, ինքնուրույն որոշմամբ, երկարացրեց քվեարկության համար հատկացված ժամկետը:

1995-ին վերագործարկվեց հայկական ատոմակայանը։

«Իմ օրոք Հայաստանում մահվան դատավճիռ ի կատար չի ածվել եւ չի ածվի»,- 2001-ի այս օրը մեր երկրի նկատմամբ մոնիտորինգ իրականացնող ԵԽ նախարարների կոմիտեի խմբի ղեկավար Պիետրո Ագոյին հավաստիացրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

2009-ի այս օրը ՀԱԿ երիտթեւը նամակ ուղարկեց ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներ Պրեսկոտին եւ Կոլումբիեին՝ մատնացույց անելով, որ ոտնահարվում է 16/77 բանաձեւի պահանջն, ըստ որի, մարտի 1-ի գործով կասկածյալները, մինչ հուլիսի 31-ը ինքնակամ ներկայանալով, կարող են մինչեւ դատավճռի հրապարակման պահը լինել ազատության մեջ։

Մյասնիկյան պողոտայի բնակիչ Սամվել Աբրահամյանն իր մեքենայով փակում է ավտոճանապարհը՝ բողոքելով այն փաստի դեմ, որ թաղամասի մոտ 60 ընտանիքի միակ ոտքի ճանապարհը դեպի կանգառ փակվել է։