A
A
Ախթալայի եկեղեցին վերանորոգման կարիք ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱխթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարները ոչնչացման եզրին են: 13-րդ դարի պատկերները մինչ օրս ոչ մի անգամ չեն վերանորոգվել: Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը մտավախություն ունի՝ եկեղեցական այս ժառանգությունը հաջորդ սերունդներին կարող է չհասնել:
«Որմնանկարները սկսում են թափվել, վտանգ կա, որ տարիներ հետո դրանք կարող են չպահպանվել»,- նշում է հոգևորականը: Վերջինս եկեղեցու մասին նաև գիրք է հրատարակել: Նշում է՝ սա Սուրբ Մարիամ Աստվածածնի վերաբերյալ առաջին հայալեզու աշխատությունն է:
Որմնանկարները վերականգնելու ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնակվում: Դրանց ներկայիս վիճակը բնութագրող փաստաթղթեր են պատրաստվում:
Տեսանյութը՝ Ankyun gumarats 3-ի