Հայաստանը Ունիվերսիադայում կունենա 14 մարզիկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Նեապոլ քաղաքում այսօր կմեկնարկեն համաշխարհային ուսանողական ամառային խաղերը՝ Ունիվերսիադան: Մրցումների ծրագրում ընդգրկված են 18 մարզաձեւեր, որոնց կմասնակցեն 128 երկրների 9300 մարզիկ-մարզուհիներ:
Ինչպես հայտնում են ուսանողական սպորտի Հայաստանի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից, այս տարի Հայաստանից կմասնակցի 14 մարզիկ, նրանք հանդես կգան 7 մարզաձեւերում:
Լեւ Սարգսյան, Վլադիմիր Հարությունյան՝ ջրացատկ
Էմմա Պողոսովա՝ սուսերամարտ
Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Հրաչ Բաբայան՝ հրաձգություն
Երվանդ Մկրտչյան՝ Լեւոն Աղասյան՝ աթլետիկա
Արթուր Ավետիսյան՝ մարմնամարզություն
Բորիս Շատվերյան, Սամվել Խաչատրյան՝ ձյուդո
Սերգեյ Վարդազարյան, Սերգեյ Ավանեսով, Արսեն Գրիգորյան՝ թաեքվոնդո
Նշենք, որ սուսերմարտիկ Էմմա Պողոսովան եւ ջրացատկորդ Լեւ Սարգսյանն Ունիվերսիադային մասնակցում են ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի՝ FISU-ի զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ մեր թիմի մյուս անդամները Իտալիա կմեկնեն ՀՀ կառավարության աջակցությամբ:
Մեր մարզիկներից այսօր մրցասպարեզ դուրս կգան ջրացատկորդները: Վաղը պայքարի մեջ կմտնեն ձյուդոյիստները, հրաձիգները եւ սուսերամարտիկները: