Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գևորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Դատարանների վրա առաջին ճնշումը գործադրվել է Հանրապետության հրապարակում. պատգամավոր

Շարունակվում է «ՀՀ Սահմանադրություն. Կանաչ և կարմիր գծեր» խորագիրը կրող խորհրդաժողովը։ Բանախոսներն են  ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը, ժողովը վարում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ 

«Պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք կա», իր հրաժարականի ձգձգման վերաբերյալ ասաց Գևորգ Դանիելյանը։

Նա ասաց, որ սպասում էր դատարանների  շուրջ իրավիճակի մեղմացմանը՝ այդ ընթացքում իր գրառումներով «դաստիարակելով պատգամավորներին»։

Նա նշեց, որ դատական իշխանությունում, իրոք, խնդիրներ կան, և որ խնդիրների վերաբերյալ մշակումներ ունեցել են։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դատարանների վրա առաջին ճնշումը գործադրվել է Հանրապետության հրապարակում։

Ըստ Պետրոսյանի՝ «Էդ ո՞ր դատավորը կարա իմ ասածը չանի» արտահայտությունն է առաջին ճնշումը եղել ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո։ 

Նրա համար նաև անընդունելի է դատարանների շրջափակումը։ Իրավաբան պատգամավորն ասաց, որ մի օր էլ մարդիկ կարող է որոշեն ու ոստիկանության, ազգային անվտանգության շենքերը շրջափակել։ 

Պատգամավորը նաև անդրադարձավ Վահե Գրիգորյանի՝ «ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակմանը»։ 

«Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է այժմ», - հայտարարեց ԲՀԿ գործիչը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանն «առաջին հերթին թող որպես դատավոր կայանա»։

 «Իսկ ո՞վ ասեց, որ Վահե Գրիգորյանը վստահություն է ներշնչում», - հարցադրում արեց նա՝ ընդգծելով, որ վերջինս իր մոտ վստահություն չի ներշնչում։ 

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանին իր ելույթում անդրադարձավ դատավորների վեթինգին և դատական համակարգին։ 

Նրա խոսքով՝ դատական համակարգը պայմանավորված է հանրային շահով, անաչառությամբ, մարդու իրավունքներով։ 

Դատական ակտերի վերաբերյալ կարծիքներ հայտնելիս, ըստ Ղազարյանի, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները պետք է զերծ մնան ճնշման հնարավոր գործադրումից։