Շուշան Դոյդոյան. Այս պահին լրագրողական հանրության համար առկախված հարցեր կան
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության վերջնանպատակը պետ. ռեգիստրի ամբողջական ազատականացումն է, եւ ԶԼՄ-ների համար պետ. ռեգիստրից տեղեկատվություն ստանալն անվճար դարձնելը ողջ գործընթացի առաջին քայլն է Միայն։
Այսօր այս հավաստիացումն ստացա ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանից մեր հանդիպման ընթացքում։ Սա լիովին կհամապատասխանի Տեղեկատվության ազատության կարգավորումներին եւ չափանիշներին։
Այս պահին լրագրողական հանրության համար առկախ են մնում նաեւ հետեւյալ հարցերը.
1. Պետ ռեգիստրի ամբողջական ազատականացման մասին կառավարությունը պետք է հանդես գա հրապարակային խոսքով, որպեսզի հասարակության համար պարզ եւ ընկալելի լինեն կառավարության բարեփոխումներն այս ոլորտում։
2. ԶԼ օրենքով տալ սպառիչ եւ ժամանակակից սահմանում՝ ինչ է ԶԼՄ-ն եւ ով է լրագրողը։
3. Հրաժարվել ԶԼՄ-ների հաշվառման (գրանցման) գաղափարից։
Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն