A
A
Այսօրվանից «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ողջ ծավալով սկսել է աշխատել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից «Թեղուտ» ընկերությունն ամբողջ ծավալով վերսկսեց գործունեությունը: Կառավարությունից շահագործման թույլտվություն ընկերությունը ստացել է երեկ, այսօրվանից արդեն անցել բնականոն աշխատանքի: Աշխատանքների վերսկսման առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ լեռնահանքային համալիրում, ծանոթացավ վերաբացված ընկերության՝ այս փուլի աշխատանքներին:
Ներկայում «Թեղուտ» ընկերությունում աշխատում է 800 մարդ, ընկերության նախկին արտադրական ծավալները վերականգնված են, շուտով աշխատակիցների թիվը կհասնի 1000-ի:
Ընկերությունը տարեկան կվերամշակի 7մլն տոննա հանքաքար: