Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Մարզեր

Ալավերդու պղնձաձուլարանի հետագա ճակատագիրը անհայտ է (տեսանյութ)

Ալավերդու պղնձաձուլարանի հետագա ճակատագրի, «Էյ Սի Փի» ընկերության՝  հուլիսի 1-ից գործազուրկ դարձած 200 աշխատակիցների և քաղաքում ստեղծված սոցիալական լարված իրավիճակը քննարկելու նպատակով Լոռու մարզպետը հանդիպում է Ալավերդւո համայքնապետի, <Էյ-Սի-Փի> ընկերության տնօրենի եւ ընկերության արդեն աշխատանքից ազատված աշխատակիցների ակտիվ խմբի հետ: Հիշեցնենք, որ մոտ 6 ամիս առաջ գործարանը դադարեցրել էր աշխատանքը: Աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, սակայն, չէին լուծվել:

Գործարանը շարունակում էր աշխատավարձի 2/3-րդ մասով վճարել նրանց: <Էյ-Սի-Փի> ընկերությունը դիմել էր  կառավարությանը՝ նախկինի պես աշխատանքը շարունակելու թույլտվություն ստանալու համար: Մարզպետը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: 

<Էյ-Սի-Փի> ընկերության տնօրենը նշեց, որ չինական կողմից մասնավորապես ներդրողների հետ վերջին 3 տարիներին աշխատանք է տարվել, եւ այնպես չէ, որ ընկերությունը նոր ձուլարանի կառուցման առումով անգործություն է ցուցաբերել:

Մարզպետը  նշեց, որ ձուլարանի հետ կապված որեւէ քննարկում չի կարող իրատեսական լինել, քանի դեռ լուծված չէ ՎՏԲ բանկի հետ կապված հարցը, որտեղ գրավադրված է Ալավերդու պղնաձուլարանը:

Հաջորդիվ մարզպետը հայտարարեց, որ կրճատված աշխատակիցներից  50-ը աշխատանքի կտեղավրովեն <Թեղուտ> ընկերությունում: Հանդիպմանը ներկա աշխատանքից ազատված աշխատակիցների սպասելիքները, սակայն, չարդարացան:

Երկար քննարկումից հետո մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց, որ Կառավարությունը շարունակում է բանակցությունները ՎՏԲ բանկի հետ: Շարունակվում են նաեւ ներդրողներ գտնելու եւ նոր ձուլարան կառուցելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Տեսանյութերը՝ «Անկյուն+3»-ի