Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130870
A A
Հասարակություն

Մետրոյի կայարաններում հոսանք չկա

Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանում ժամը 12:50-ի սահմանում հոսանքն անջատվել է։

Մետրոպոլիտենի աշխատակցի խոսքով՝ մետրոյի բոլոր կայարաններում էլ հոսանք չկա։

«Մետրոյի դեսպետչերը նոր տեղեկացրեց, որ ժետոններ չվաճառվեն»,- «Ա1+»-ի թղթակցին փոխանցեց մետրոյի աշխատակիցը: Նա նաև տեղեկացրեց, որ հիմա պետք է մետրոն ամբողջությամբ հոսանքից հանվի, որպեսզի հանկարծ հոսանքը գալուն պետ ուղևորները չհոսանքահարվեն:

«Մենք հոսանքը կանջատենք, դռները կբացենք, ամբողջ անձնակազմը կգնա, ուղևորների ձեռքերից բռնած կհանենք»,- հավելեց նա: