A
A
Երեխաները` զինտեխնիկայի վրա Բաստիլի գրավման առիթով
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական զինտեխնիկան դուրս էր բերվել Լիոնի կենտրոն` Բաստիլի գրավման օրը։ Ֆրանսիայում տոն է։ Ցուցադրական թռիչքներից հետո ռազմական նավատորմի փրկարար ուղղաթիռը վայրէջք կատարեց եւ հնարավորություն տրվեց ներկաներին ոչ միայն լուսանկարվել դրա ֆոնին, այլեւ մտնել ներս։
Ոչ ոք չէր արգելում դիպչել տեխնիկային։ Երեխաները բարձրանում էին եւ լուսանկարվում։ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը մոտենում էր քաղաքացիներին, ձեռքով բարեւում եւ զրուցում։
Ռուս զբոսաշրջիկներից մեկը զարմացած էր. ասում է` իրենց մոտ բարձրաստիճան պաշտոնյան դժվար մոտենար քաղաքացիներին։ Չնայած բարկ արեւին` Լիոնի փողոցները մարդաշատ էին։


շ

