Բացել լրահոսը Փակել լրահոսը
66794767_396230451247914_4323293636109271040_n
A A
Տնտեսություն

«Եթե պարզվի, որ վթարը Իրանից է, դա նշանակում է, որ 2013 թվականի դեպքը մեզ համար դաս չի եղել» (տեսանյութ)

 Անցյալ շաբաթ տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը մինչ օրս պարզված չէ, իսկ  վաղ ենթադրություններ անելը ճիշտ չէ, քանի որ պատճառները պարզվում են 10 օրվա ընթացքում. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց. «Հայէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը: Նրա կարծիքով, պատճառները պարզելու համար պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպվեն:

Մասնագետը նշեց, որ նման  վթար եղել է նաև 2013 թվականին՝ Իրանում, որը տարածվեց նաև Հայաստանի վրա:  Սակայն  այսօր էլ շատ անելիքներ կան, որոնք մինչ օրս կիսատ են մնացել.

«Անվտանգություն համար  պետք է հետևել աշխարհում եղած չափորոշիչներին: Անցյալ տարի, հաշվի առնելով  Եվրոպայի, Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի փորձը, մշակվեց փաստաթուղթ և ստեղծվեց Հայաստանի համար ցուցանիշներ: Կես տարուց ավել է մշակված է փաստաթուղթ, սակայն չկան այն չափորոշիչները, որով պետք է ղեկավարվել և առաջնորդվել՝ նախագծման և շահագործման համար: Ոչ մի դիտողություն և ոչ մի առաջարկություն մինչ օրս չի եղել, իսկ նախագիծն էլ հաստատված չէ, ինչը ինձ համար շատ անհասկանալի է: Չպետք է մոռանալ, որ էլեկտրահամակարգը կենդանի օրգանիզմ է և անընդհատ զարգանում է, փոխվում են ռեժիմներն ու սխեմաները»:

Սպարտակ Հակոբյանը նաև նշեց, որ Էներգահամակարգի հակավթարային կառավարման համակարգերը ապահովվում են համակարգի անվտանգությունը և  դրա համար պետք է գումարներ չխնայել, ինչպես նաև պետք է պարտադիր կերպով կազմակերպել դասընթացներ, որակյալ մասնագետներ պատրաստելու համար::

Անդրադառնալով այն վարկածին, թե վթարի պատճառը կարող է լինել Իրանը, մասնագետը պատասխանեց, որ այդ վարկածին լուրջ չի վերաբերվում, քանի դեռ ապացույցներ չկան:

 «Պետք է այնպես անել, որ Իրանում ինչ էլ պատահի՝ Հայաստանի էլէկտրահամակարգի հուսալիությունը  մնա ապահովված: Իսկ, եթե անգամ պարզվի, որ վթարը Իրանից է, դա նշանակում է, որ 2013 թվականի դեպքը մեզ համար դաս չի եղել».ավելացրեց նա: