Այս կոնվենցիայում խոսք չկա երրորդ սեռի մասին, որտեղի՞ց եք վերցրել.Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը պատրաստ է խորհրդի մյուս անդամների հետ Կառավարությունից պահանջել, որ Ստամբուլյան կոնվենցիայի փաստաթղթի ստորագրությունը հետ կանչել, բայց մի պայմանով, եթե Հանրային խորհրդի մյուս անդամները խոսեն կոնվենցիայի բովանդակությունից:
Գործընկերների կարծիքները, թե կոնվենցիան պարտադրում է 3-րդ սեռ ընդունել, պարոն Սաֆարյանը չի ընդունում: Հանրային խորհրդի լիագումար նիստի ժամանակ նա նշեց․
«Ես այս ելույթներից հետո ուղղակի սկսում եմ կասկածել՝ կամ մենք չենք կարողանում կարդալ ու հասկանալ, կամ խնդիրն ուրիշ տեղ է: Կոնվենցիան կոչվում է՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքար: Կոնվենցիայի բոլոր հոդվածներում, հստակեցված է, որ սա վերաբերում է կանանց, թեպետ չի բացառում, որ տղամարդիկ էլ երբեմն-եբեմն բռնության են ենթարկվում:Կոնվենցիան ասում է՝ չի կարելի բռնաբարել, չի կարելի ծեծել կնոջը, երեխային»,- ասում է նա: