Սևանում փնտրում են նոր լուծումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեւանում մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը։
Այս տարի մասնակցում է 120 ընկերություն, որոնք ընտրվել են շուրջ 1200 դիմումատուներից։
Միջոցառումը տևելու է 7 օր, կիրականացվեն տարբեր ծրագրեր՝ ժամանցային, ուսուցողական, տեղեկատվական։
7 օրերի ընթացքում տարբեր անվանակարգերում ստարտափերը կներկայացնեն իրենց ծրագրերը, և հաղթողները հնարավորություն կստանան իրագործելու իրենց նախագիծը։
Նախագծի հիմնադիր Հակոբ Հակոբյան նկատում է, որ տարեցտարի ներկայացվող ստարտափերի որակը լավանում է։ Չնայած այս տարի մասնակիցների թիվը աննախադեպ ավելացել է, միևնույն է՝ Հակոբ Հակոբյանը նախագիծը չի համարում լիովին հաջողված․
«Հայաստանի տնտեսությունը իսկապես կսկսի շահել, երբ մենք Հայաստանն իսկապես դարձնենք ստարտափերի յուրահատուկ հաբ աշխարհով մեկ՝ էս ունիկալ կոնցեպտի միջոցով եւ ոչ միայն։
Այն ժամանակ, երբ Հայաստանում գրանցված մի շարք ընկերություններ կանցնեն մեկ միլիարդի եզրագիծը, ես կհամարեմ, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը արեց իր գործը»,- ասում է նախագծի հիմնադիրը։
Նախագծի իրականացման գործում իրենց ներդրումն ունեն «Ellips GA», «Telcell», «Globbing» և Հայաստանում հայտնի մի շարք այլ ընկերություններ։