A
A
Դժբախտ դեպք է տեղի ունեցել ԵԿՄ համաժողովի ժամանակ. աշխատակազմի ղեկավարը մահացել է. Ցայգ
Աջակցիր «Ա1+»-ինԴժբախտ դեպք է արձանագրվել Երկրապահ Կամավորական միության համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Գյումրիում: Երկրապահ Կամավորական միության աշխատակազմի ղեկավարը հանդիպման ժամանակ վատ է զգացել, հերթական բանախոսին ներկայացնելուց հետո ետնաբեմ է շտապել, ինչից հետո ուշաթափվել է:
Շտապբուժօգնության ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են «Գյումրի» ԲԿ, սակայն նա արդեն մահացած է եղել: Վերջինս ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանն էր՝ ծնված 1958 թվականին: Համբարձում Ասատրյանը մասնակցել է Արցախյան հերոսամարտին ու մեծ ներդրում ունեցել հայրենի հողի պաշտապանության գործում:
Ցայգ ՀԸ