Բացել լրահոսը Փակել լրահոսը
67377295_883495502033059_1208528381763649536_n
A A
Քաղաքականություն

Արեւելագետը դրական է գնահատում ԱԳՆ կոշտ հայտարարությունը՝ ուղղված Ադրբեջանին

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, նկատում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից հետո, որոնք հանգեցրին զոհերի մեր կողմից, ՀՀ ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն արեց, ինչը, ըստ նրա, դրական քայլ էր։

Տարածաշրջանային սրացումներից էին նաև ռուս-վրացական խնդիրները, սակայն, Սաֆրաստյանի խոսքով, կողմերը կարողացան եզրեր գտնել՝ հանդարտեցնելու համար իրավիճակը։

Խոսեով Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներից՝ Սաֆրատյանը նշեց, որ այստեղ  նոր երեւույթ է նկատվում՝ կուսակցությունները քաղաքական տարբեր թևերի են բաժանվել, կառավարող կուսակցությունը թուլանում է։

Սա, ըստ արեւելագետի, կապված է երկրի տնտեսական թուլացման հետ՝ թուրքական լիրան եւս արժեզրկվում է։