Բացել լրահոսը Փակել լրահոսը
3920_avtomaksatun_M
A A
Քաղաքականություն

Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին Նորագավիթի ավտոմաքսատուն կատարած իր այցի ժամանակ հանձնարարական էր տվել ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին առաջարկ ներկայացնել։

Այսօր կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է Գյումրիում կենտրոն կառուցել, որը կիրականացնի նաեւ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթն ամբողջությամբ։

«Հավանության արժանանալով` ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գաղափարը տեղ գտավ ՊԵԿ-ի հնգամյա ռազմավարական զարգացման և վարչարարության ծրագրում»,-ասաց Դավիթ Անանյանը` ավելացնելով, որ այս նախագիծը հրատապ են ձեռնարկել։

Նախագծի համար նախատեսվում է 181 միլիոն դրամ հատկացնել։

Պաշտպանության նախարարության տնօրինման տակ գտնվող տարածքներից մոտ 21,5 հեկտար է հատկացվելու այս նախագծին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ նախագծի նախահաշվարկային աշխատանքները պատրաստ լինելուն պես՝ ՊԵԿ-ը հրատապ կերպով  նախագիծ կներկայացնի կառավարություն՝ շինարարական աշխատանքները հնարավորինս արագ սկսելու համար։  

Նախագիծն ընդունվեց։