Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

 Հերթական աջակցությունը «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացել է երկրորդ փոխանցումը, որը կազմել է 13 միլիոն 841 հազար  դրամ : CNF-ի կողմից տրամադրվող օժանդակությունը հնարավորություն է տալիս  ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները,  բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները:

Մինչ այս՝ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից  պահպանվող լանդշաֆտին տրվել էր ֆինանսական աջակցություն   14 միլիոն 350 հազար դրամի չափով:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է  աջակցությունը  ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Հիշեցնենք, որ պահպանվող լանդշաֆտում  այս տարի տեսախցիկներն արձանագրել էին կովկասյան ընձառյուծի տեղաշարժը, ինչը փաստում է կեցության համար պայմանների բարվոք լինելն ու պահպանության արդյունավետությունը: