«Սանիթեք»-ն ագրեսիվ վարչական ճնշումների է ենթարկվում. ընկերության տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ էր «Սանիթեք» ընկերությունը ցանկանում Թբիլիսիում ասուլիս հրավիրել։
Ընկերության տնօրեն, սեփականատեր Նիկոլա էլ Թավիլը նշում է, որ «Սանիթեք»-ը ագրեսիվ վարչական ճնշումների է ենթարկվում:
«Այդ ճնշումներից մեկն այն քրեական գործն է, որը հարուցվել է ընկերության վրա փետրվար ամսին: Քրեական գործն անօրինական է և անհիմն, որը քաղաքական դրդապատճառից ելնելով՝ քաղաքապետարանի կողմից բազմաթիվ փորձերից մեկն է սպառել «Սանիթեք»-ի ֆինանսական ռեսուրսները, որը, ըստ երևույթին, ունի մեկ նպատակ՝ անարդար ու խտրական ճանապարհով մասնավոր ընկերության սեփականության բռնագրավում իշխանության կողմից՝ ելնելով հասարակության շահերից»,-ընդգծեց ընկերության տնօրենը:
«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը վերհիշում է, որ 2018 հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով ազատագրված վճարների մասով օրենքը ուժը կորցրած է ճանաչել, իսկ ընկերությունը իր գործունեության զգալի մասը իրականացնում էր ազատագրած վճարներների մասով:
«Ընկերությունը դեռևս 2017 հոկտեմբերին դիմել է լիազոր բոլոր մարմիններին, որ այսպիսի մտավախություն ունի, որ օրենք է փոխվում, հարկային դաշտ է փոխվում, և ներդրումները կարող են վտանգի տակ հայտնվել, և հայտնել է, որ իր նկատմամբ շարունակվի կիրառվել ազատագրված վճարների մասին օրենքը»:
Ըստ Արմեն Հարությունյանի՝ պատասխան են ստացել, որ նշված օրենքը կիրառելի կլինի ընկերության նկատմամբ, սակայն 2018 թվականի ապրիլյան դեպքերից հետո «Սանիթեքը» նույն խնդրով կրկին դիմել է լիազոր մարմիններին և կրկին դրական պատասխան է ստացել, որ օրենքը իրենց նկատմամբ կիրառելի է։
Հարուցված քրեական գործը խիստ անհանգստացրել է ընկերությանը։ Ըստ Հարությունյանի՝ «Սանիթեք» ընկերությունը երբեք հարկ վճարելուց չի խուսափել։