Բացել լրահոսը Փակել լրահոսը
67765932_981215392064726_4396661023373787136_n
A A
Հասարակություն

Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։

«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։

Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:

Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում։

Հ.Գ. էսքիզները նախնական են և կարող են փոխվել»,- գրել է նա։