Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131180
A A
Հասարակություն

«Սանիթեք»-ի տնօրենի խոսքով՝ իրենք պատրաստ են 4 մլն դոլարի ներդրում անել

«Սանիթեք» ընկերության սեփականատերը այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց 2 հնարավոր լուծում՝ աղբահանության հարցը կարգավորելու համար։ Նրա խոսքով՝ մեկը կարճաժամկետ, մյուսն էլ երկարաժամկետ ծրագիր է։

«Կարճաժամկետ ծրագրի համար՝ քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել աղբամաններ և աղբատար մեքենաներ, «Սանիթեք»-ի հետ ջանքերի մեկտեղումը վերջ կդնի այսօրվա աղբահանության վիճակին»,- ընդգծեց ընկերության տնօրեն և սեփականատեր Նիկոլա Էլ Թալիվը։

Երկարաժամկետ ծրագրի մասով նա նշեց, որ «Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլարի ներդրում կատարել՝ աղբամաններ և աղբատար մեքենաներ գնելու համար։

«Մենք պատրաստ ենք տարեկան ներդրում կատարել՝ 500 աղբաման ձեռք բերելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը»,- ընդգծեց նա։