Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Բնապահպանական աղետի առաջին զոհե՞րը.քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերն առկա են (տեսանյութ)

  Կենդանական ծագման յուղը գայթակղել է արագիլներին։  Վայրի թռչուները մտել են ջրային գոտի՝ կեր հայթայթելու նպատակով ։ Արդյունքում  չեն կարողանում թռչել՝ փետուրներին   պատած  յուղի պատճառով։ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լեւոն Հարությունյանի կարծիքով՝  այս վիճակում են մեզ մոտ գտնվող արագիլների մոտ յոթանասուն տոկոսը։

 Ըստ մասնագետների՝  եթե բնակչությունը  նրանց չկերակրի՝  չթռչող արագիլները կարող են սատկել սովից։

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ողնաշարավոր կենդանիների  լաբորատորիայի վարիչ  Մամիկոն Ղասաբյանը հիշեցնում է, որ չի կարելի նրանց կերակրել ցորենով։ Գերադասելի է ձուկը կամ գորտը։  

Սա աղետ է, - ասում է  նույն ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը։ 

Առայժմ , սակայն, քրեական գործ հարուցված չէ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանն ասում է, որ իրենց ուսումնասիրությունները  ներկայացնելու են ոստիկանություն։ Ըստ նրա՝ բոլոր հիմքերը կան քրեական գործ հարուցելու ջրերն աղտոտելու հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում