Տրանսպորտի պատճառով հանրահավաքին չեն կարողացել մասնակցել. Արայիկ Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ կայացած հանրահավաքի կազմակերպման գործում, նախապես հայտարարվածի համաձայն, «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրած խնդիրը՝ միայն շրջաններից ապահովելով ավելի քան 10.000 մարդու մասնակցություն: Այս մասին գրել է կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ցանկանում եմ արձանագրել, որ ավելի շատ մարդիկ էին ցանկություն հայտնել հանրահավաքին մասնակցելու, սակայն տրանսպորտային խնդիրների պատճառով չի հաջողվել բավարարել բոլորի ցանկությունը, ինչի համար հայցում եմ նրանց ներողամտությունը:
Մայրաքաղաքի երկու մուտքերից կենտրոնական ճանապարհներով բոլորս ականատեսը եղանք նրանց խրոխտ քայլերթին դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կատարեցին իրենց կուսակցական և քաղաքացիական առաքելությունը: Այդ կապակցությամբ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին, կուսակցական ակտիվին և համակիրներին:
Իրականում «Ազատ հայրենիք» կուսակցության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է:
Անդրադառնալով ՀՀ Վարչապետի ելույթին՝ այն համարում եմ հավակնոտ և իրատեսական: Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ թեմային»,- գրել է նա:
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArayikHarutyunian%2Fposts%2F360758237954889&width=500" width="500" height="808" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>