A
A
Բերման ենթարկվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Ամուլսարի համար պայքարող ցուցարարները փորձել են փակել Բաղրամյան պողոտան, ինչի հետևանքով բերման է ենթարկվել 6 ցուցարար։
«Ա1+»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, ցուցարարները վարչական իրավախախտում կատարելու համար են բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժանմունք։
«Այս պահին բերվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնությունն են ցուցաբերում, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մնացած 5-ը այս պահին բաժնում են»,- ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։