Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են. երկրաբան (տեսանյութ)

Քանի դեռ վերջնական որոշում չկա, Ամուլսարի ոսկու հանքի շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ: Բնապահպանները եւ հարակից համայնքների բնակիչները մեկ տարուց ավելի է՝ փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհը:

 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով այցելել է Ջերմուկ քաղաք, շրջել ջերմուկցիների տներով, լսել նրանց։ Վարչապետը նախօրեին խորհրդակցություն է ունեցել հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության եւ իրավասու նախարարությունների ներկայացուցիչների հետ: Որոշում է կայացվել «Էլարդ» միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ ավելի խորն ուսումնասիրելու համար:

«Ա1+»-ը քննարկում է կազմակերպել Ամուլսարի թեմայով։ Քննարկման հյուրերն են Բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, բնապահպան Նազելի Վարդանյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։