Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էտ ով է սպիտակ սառոչկով ֆռֆռում պաժառի տեղը. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ: Քննության ենթարկվեց ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և մանրամասն վերլուծվեց դրանցից բխող գործողությունները: Նախարար Ցոլակյանը նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր խոշոր հրդեհից հետո պետք է իրականացվի մանրամասն վերլուծություն, հստակեցվի պատճառները, անվանական պատասխանատվություն սահմանվի թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվեն աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները: Ֆելիքս Ցոլակյանը երախտագիտություն հայտնեց հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին՝ կարևորելով կրակի հետ կռիվ տվող փրկարարի նվիրումը, ով առանց վարանելու վտանգում է սեփական կյանքը, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրը: ԱԻ նախարարի համոզմամբ, փրկարար ծառայողի հերոսականությունը պետք է գնահատվի և հասարակությունը պետք է ճանաչի իր փրկարարներին: Նախարարն առաջարկելու է հնարավորինս բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, արդյունքի հասնելու համար մշտապես կարևորվելու է կարգապահությունը, կազմակերպվածությունը, թերացմանն ու լավ աշխատանքին համարժեք գնահատական տալու մոտեցումը: Առկա խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետի որոշմամբ ստեղծված շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանին հանձնարարեց ահազանգերի ժամանակ, ըստ գործառույթների, տեղեկացնել շտաբի անդամներին և հետևել, որպեսզի մյուս գերատեսչությունները կատարեն վարչապետի որոշմամբ պատվիրակված պարտականությունները: