Բացել լրահոսը Փակել լրահոսը
69600186_497532801045724_2050186171840987136_n
A A
Քաղաքականություն

Իշխանությանը չհաջողվեց կայանալ․ նախկին պատգամավոր (տեսանյութ)

Նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը Կառավարության աշխատանքը բավարար չի գնահատում։  Ընդ որում, պարոն Մարգարյանը նշում է, որ հեղափոխությունից հետո աշխատանքային թիմ այդպես էլ չի ձևավորվել։

«Աշխատանք չի երևում որևէ ճյուղային ոլորտում, որն ունի ծրագիր, որն ունի  իր պատկերացումները այդ ոլորտի վերաբերյալ  և դրանով գնում է առաջ։ Վարչապետն ասում է մի բան, ամբողջ Կառավարությունը սկսում է եթեր մտնել, գրառումներ անել նույն բանի մասին»,- նկատեց Ստեփան Մարգարյանը, հավելելով․

«Իշխանությանը չհաջողվեց կայանալ, չգիտեմ ժամանակ դեռ կա՞, կկարողանա՞ն իրենց թափ տալով ինչ-որ բան անել, թե՞ ոչ, բայց այս պահին որպես պատկերացումներ ունեցող իրենց անելիքների մասին, իշխանությունը չի կայացել, ինչը վտանգավոր է  երկրի համար»։

 Հոգեբան Միհրտադ Մադաթյանը նույնպես գոհ չէ իշխանության գործելաոճից։ Տնտեսական աճ չի նկատում և կարծում է, որ  իշխանությունը 1,5 տարի ինքնակայացմամբ է զբաղվում։

«Սեփական գովերգով և սին արգումենտներով հնարավոր չէ ժողովրդին պահել, ասելով, որ մենք ունենք տնտեսական աճ, բայց իրականում ժողովրդի սառնարանում դա չի նկատվում»,- ընդգծեց նա։

Ստեփան Մարգարյանը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, բայց նշեց, որ ինքը հստակ չի հասկացել՝ հանքի շահագործումն անվտա՞նգ է, թե՞ ոչ։ Առաջարկը, որ հարցը պետք է կարգավորել հանրաքվեի միջոցով, նա չի ընդունում։

«Հարցեր կան, որը հանրաքվեի դնելը նշանակում է պատասխանատվությունը դնել հասարակության վրա,  սա կառավարության լուծելու խնդիրն է, ճաշը եփել են, իրենք էլ պիտի լուծեն»,- ասաց նա։

 Հոգեբան Միհրտադ Մադաթյանը նույնպես համաձայն չէ՝ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Նա կարծում է, որ հասարակության զգալի մասը տեղեկություն չունի այդ հարցի շուրջ։

«Այսինքն, եթե մեկ էկոլոգ- ակադեմիկոս դեմ է հանքի շահագործմանը, իսկ 150 ոչ մասնագետ կողմ է լինում, ընդունվում է ոչ մասնագետի կարծի՞քը, հանրաքվեի իմաստը ո՞րն է»,- նկատեց նա։