A
A
Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով միջնորդությունը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը մոտ 2 ժամից ավել քննարկում էր Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով միջնորդությունը:
Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննությունը հետաձգվել է։
«Քննությունն ընթացքի մեջ է, ծավալուն է, այս պահին հետաձգվել է, վաղը՝ ժամը 13։00-ին, շարունակվելու է», - ասաց նա։
Միջնորդության քննարկմանը մասնակցում էր նաև Գագիկ Խաչատրյանը։
Տեսանյութը՝ Faktor.am լրատվական գործակալության