Հրապարակվել է ELARD ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ երեկ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։ Գրառմանը կից նա ներկայացրել է Skype-կոնֆերանսի տեսագրությունը։ Գրառման մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն:
Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:
Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»:
Հավելենք, որ ELARD ընկերության փորձագետները հիմնականում մատնանշում էին, որ Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ-ը շատ թերի է,նախագիծը եւ մուտքային տվյալները շատ թերի են եւ այդ տվյալների հիման վրա ELARD-ը չի կարող լիարժեք գնահատական տալ: Ավելի մանրամասն տեսանյութում: