Սերժիո Բուզատոն մրցակցին ծաղրելու համար որակազրկվել է 3 խաղով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սերժիո Բուզատոն ակամայից հայտնվել է սկանդալի կենտրոնում։
Կորեայի հավաքականին հաղթելուց հետո, որը ռուսներին 2020թ օլիմպիական խաղերի ուղեգիր է տվել, իտալացի մասնագետը սկսել է ծաղրել մրցակցին՝ մատներով աչքերը ձգելով, կորեացիների աչքերի նման դարձնելով։ Կորեական կողմը այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել վոլեյբոլի միջազգային ֆեդերացիային։ Վերջինս բավականին արագ է արձագանքել և Ռուսաստանի հավաքականի ղեկավարին որակազրկել է 3 խաղով։ Կրկնվելու դեպքում մասնագետը բաց կթողնի անգամ օլիմպիական խաղերը։
Նշենք, որ դա միակ միջադեպը չի եղել այդ մրցումներում։ Արգենտինայի հավաքականի վոլեյբոլիստուհիները նույն եղանակով ծաղրել են Չինաստանի հավաքականի անդամներին, երբ հաղթել են նրանց։ ՎՄՖ-ն չի արձագանքել այդ միջադեպին, քանի որ չինական կողմը պաշտոնապես բողոք չի ներկայացրել միջազգային ֆեդերացիային։