Բացել լրահոսը Փակել լրահոսը
tevan
A A
Քաղաքականություն

Պետք է ընտրել սցենարներ Ամուլսարի վերաբերյալ․ Թեւան Պողոսյան (տեսանյութ)

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը։

Նա ասաց, որ դեռևս նախորդ շաբաթ նախագահը հայտնել էր իր դիրքորոշումը հարցի շուրջ նշելով, որ պետք է մշակել այնպիսի ծրագրեր, որպեսզի կարողանանք կանաչ տնտեսության զարգացմանը զարկ տալ, բայց դրա հետ միասին պետք է բարենպաստ լուծումներ տալ Ամուլսարի հարցին։

Ինչ վերաբերում է հանքի շահագործմանը, Թևան Պողոսյանն ասաց, որ հարցը բացել կամ փակելու մեջ չէ, այլ այն, թե ինչն ենք մենք ընտրում։

«Ամեն մի գործողություն ունի իր արդյունքները։ Այդ արդյունքները արդյո՞ք մեզ համար պարզ են։ Եթե բացում ենք հանքը, ինչ ենք անում և եթե փակում ենք,  ինչեր են մեզ սպասվում, և ինչպես ենք դրան պատրաստվում»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ պետք է ընտրել սցենարներ, որոնք բացասական հետևանքների չեն բերի, սակայն ամեն դեպքում  պետք է սպասել հետազոտությունների արդյունքներին։

Պողոսյանը նշում է, որ շատերը արբիտրաժով են վախեցնում, բայց Հայաստանը մեկ անգամ չէ, որ եղել է արբիտրաժային դատարանում և կարողացել է շահել։

Իսկ եթե այնպես ստացվի, որ գործով փոխհատուցման անհրաժեշտություն լինի, Պողոսյանը կարծում  է, որ պետք է հասկանանք, թե ինչպես ենք փոխհատուցելու։

Մանրամասները՝ տեսանյութում