Հայաստանից 10 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա: Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն և գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:
Հավաքականի մարզչական շտաբում են նաև 2-րդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանը և մարզիչ Պավլիկ Կարսլյանը: