A
A
Գագիկ Խաչատրյանը «Երեւան» ՔԿՀ-ում է/ փոփոխված
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը առավոտյան է տեղափոխվել «Երեւան» ՔԿՀ։ Այս մասին հայտնեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Իսկ թե մինչ տեղափոխությունը նա եղել է հիվանդանոցում, նա տեղեկություն չուներ։
Ըստ մեր տեղեկությունների՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եղել է «Աստղիկ» ԲԿ-ում։
Թե ինչպես է պարոն Խաչատրյանի վիճակը, մեզ առայժմ չի հաջողվել պարզել։
Նրա փաստաբանը չի պատասխանում զանգերին։ Հիվանդանոցից եւս տեղեկատվություն չտվեցին։ Սակայն, հիվանդանոցում նրա հետ գտնվածների վերաբերյալ տեղեկատվությունը հերքվել է։
Հիշեցնենք, որ երեկ դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը, եւ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է։