Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ozbilis
A A
Սպորտ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել Արաս Օզբիլիզի հետ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ստամբուլի «Բեշիկթաշը», որը վերջերս ազատ գործակալի կարգավիճակ է տվել հայազգի խաղացողին:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիզը 2012թ-ից հանդես է գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է 39 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: