Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ծիրանի փայտն էնքան չար է, չար կնոջից չար է» (տեսանյութ)

Երաժշտական գործիքների պահոցի դուռը  բյուրականցի 91-ամյա Կոլյա պապը ամեն օր չի բացում, միայն հյուրերի համար։ Դուդուկ, թառ, քամանչա, զուռնա, սրինգ․ Կոլյա Թորոսյանի երաժշտական գործիքները բազմազան են։ 35 տարի է երաժշտական գործիքներ է  պատրաստում և հիշում է  իր  առաջին  վարպետին, համագյուղացի  Ցոլակ պապին։

Մեկ օրից ավել էր Կոլյա պապից պահանջվում, որպեսզի դուդուկ սարքի։ Դուդուկի իր  պատրաստման  եղանակն է բացատրում, ու հավելում՝ ամեն վարպետ չի բացահայտի իր գաղտնիքը, բայց ինքը ցանկանում է, որ բոլորն իմանան։

«Ծիրանի փայտը էնքան  չար է, չար կնոջից չար է»,- աում է Կոլյա Թորոսյանը։

Գործիքների միջև տարբերություն չի դնում, բոլորն էլ սիրում է, բայց կան գործիքներ, որոնց պատրաստման համար իրենից շատ է ջանք պահանջվել։ Օրինակ՝ թառը։

«Թառը ստանոկի վրա չի լինում, ամբողջը  ձեռքով ենք  քանդակում»,- նշում է նա։

Կոլյա պապիկին տարիքն արդեն թույլ չի ատալիս՝ երաժշտական գործիք պատրաստելու, բայց երբեմն տղային  օգնում է այդ հարցում։   Նվագում էլ է հազվադեպ, բայց  մեր խնդրանքը չի մերժում, նվագում է, բայց  ոչ զուռնա ու սրինգ, որովհետև ինչպես ինքն է ասում՝  համարձակությունը չի հերիքում։

«Ոնց որ ուժեղ բեզարած լինեմ, ուզում եմ  անեմ, մի քիչ աչքերս չի լավ տեսնում, մի քիչ ձեռքերս, մի քիչ էլ խելքս»,- կես կատակ, կես լուրջ ասում է Կոլյա պապը։   

Մանրամասները՝ տեսանյութում։