Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էմոցիոնալ պոռթկում էր․ պատգամավորը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Միքայել Զոլյանը զորմացած ու հիասթափված է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրերս տված հարցազրույցից։ «Առավոտ»-ի հետ զրուցում Վիտալի Բալասանյանը նշել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին գումար հատկացնել Արցախում ՏԻՄ ընտրությունները  դիտարկելու համար՝ «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։

«Ինչ-որ էմոցիոնալ պոռթկում էր հիշեցնում և հուսով եմ, որ պարոն Բալասանյանը հետագայում կփորձի շտկել, որովհետև  ինձ համար  անտրամաբական էր իր ասածը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նշենք, որ  Կառավարությունը օգոստոսի 22-ի ընդունած որոշման համաձայն՝ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 33 մլն 680 հազար դրամ: 


Միքայել Զոլյանը որևէ խնդիր չի տեսնում, որ այդ երկու կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գումար է հատկացվել։

«Եթե Գյումրիում կամ Վանաձորում դիտորդական առաքելության համար գումար  հատկացվեր, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դժգոհ լիներ դրանից։ Եկեք տարբերություն չդնենք Արցախի և Հայաստանի միջև, յուրաքանչյուր տեղ էլ անհրաժեշտ է դիտորդական առաքելություն իրականացնել, ի վերջո դա ուղղված է նրան, որ ընտրությունները լինեն թափանցիկ և արդար։ Նույն պարոն Բալասանյանը 2012-ին ասում էր, որ ընտրությունները թերություններով են եղել, հիմա, որպեսզի նման բան չառաջանա՝ դիտորդները առաքելություն կիրականացնեն»,- ընդգծեց  իշխող խմբակցության պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։