Բացել լրահոսը Փակել լրահոսը
222
A A
Մշակույթ

Ուկրաինայի բոլոր մարզերում գործում են հայ համայնքներ, թերևս բացի Իվանո-ֆրանկովսկի մարզից (տեսանյութ)

«Ուկրաինան իմ երկրորդ հայրենիքն է, - ասում է «Պինոտեկա» միջազգային ցուցահանդեսի համակարգող Աստեր Մանուկյանը։ Կազմակերպիչների նպատակն է հայ արվեստի պրոպագանդումը և մշակութային կապերի ամրապնդումը երկրների միջև»։

Սա երկրորդ ցուցահանդեսն է, որ «Ուկրաինայի հայ նկարիչների միավորումը» կազմակերպում է Երևանում։

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության առաջին քարտուղար Տարաս Յակովենկոն իր խոսքում նշեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները դարերից եկող պատմություն ունեն։ Ուկրաինայի բոլոր մարզերում գործում են հայ համայնքներ, թերևս բացի Իվանո-ֆրանկովսկի մարզից։ Նրա խոսքով, ինչքան շատ լինեն նման երկկողմ մշակութային միջոցառումները, այնքան կապերը մարդկանց և երկրների միջև ավելի կամրանան։