A
A
Որևէ շահագրգռվածություն չունեմ․ Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտահոգված է առհասարակ բոլոր հանքերի շահագործման և բնապահպանական խնդիրներով, նշում է՝ Ամուլսարի հարցը բացառություն չէ։
Լրագրողների հարցին, թե արդյոք կա՞ պարտադրանք, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի շահագործի Ամուլսարի հանքը, փոխվարչապետը պատասխանեց․
«Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»։
Խոսելով այն մասին, թե ինքն անձամբ ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման և «Էլարդ» ընկերության հետ աշխատանքի հարցում՝ Ավինյանը նշեց, որ ինքը միայն մեկ շահագրգռվածություն ունի՝ պետական շահի պաշտպանությունը և պահպանությունը․
«Որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ և չեմ կարող ունենալ»,- նշեց փոխվարչապետը։